ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ադրբեջանցիները գրքեր են հրատարակել Խոջալուի և ղարաբաղյան հակամարտության մասին

Ադրբեջանցիները գրքեր են հրատարակել Խոջալուի և ղարաբաղյան հակամարտության մասին
30.05.2014 | 11:01

«Ղարաբաղ: Պատմություն հակամարտության համատեքստում» և «Khojaly Witness of a war crime- Armenia in the Dock» («Խոջալու. Ռազմական հանցագործության վկա: Հայաստանը մեղադրյալի աթոռին»): Նոր հրատարակված այս երկու գրքերի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ` Բաքվում: Գրքերը հրատարակվել են Եվրոպա-Ադրբեջան հասարակության միջոցով: Կառույցի ղեկավար Թալե Հեյդարովն ասել է, թե դրանք հրատարակվել են «ադրբեջանական սփյուռքի աջակցությամբ, կառավարության և ձևավորված ադրբեջանական լոբբիի շնորհիվ»: Հեյդարովի խոսքով` «գրքերն արտացոլում են Ադրբեջանի օբյեկտիվ դիրքորոշումը»: Ինչպես նշում է apa.az-ը, «Khojaly Witness of a war crime- Armenia in the Dock»-ը (կազմողներ` Յան Փերթ, Ֆիոնա ՄըքԼահլան) հրատարակվել է լոնդոնյան «Garnet» հրատարակչությունում: Յան Փերթը ասել է, թե գրքում ներառվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվություններ (Memorial և Human Rights Watch/Helsinki), որոնք կապված են Խոջալուի դեպքերի հետ: «Գիրքը կազմելու ընթացքում մենք օգտագործել ենք արտասահմանյան լրագրողների նյութեր, մեզ անհանգստացնում է փաստը, որ Հայաստանը մերժում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը»,- ըստ apa.az-ի ասել է Փերթը:

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ